Դիլիջան համայնքի ղեկավարի 2020թ. սեպտեմբերի 02-ի թիվ 369-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան քաղաքի 11-003-0649-0001 ծածկագրով հողամասի մի մասի՝ 0.49654հա հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի 11-003-0649-0001 ծածկագրով հողամասի մի մասը՝ 0.49654հա հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող: |