Դիլիջան համայնքի ավագանու 2016 թվականի հունվարի 29-ի <<Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող, Գայի փողոցի թիվ 86 հասցեի 1302.0քմ հողամասը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու մասին>> թիվ 19 որոշմամբ նշված տարածքը ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման և միասնական ընդունարանների շենքի կառուցման նպատակով տրամադրվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, սակայն այն պետական գրանցում չի ստացել: Հետագայում Դիլիջան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 15-ի <<Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին>> թիվ 119 որոշմամբ Դիլիջան համայնքի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող նախկին քաղաքային գործադիր կոմիտեի վարչական շենքի 2-րդ և 3-րդ հարկերից 550քմ տարածքը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Նշված տարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և այժմ այնտեղ իր գործունեությունն է իրականացնում Միասնական սոցիալական ծառայության Դիլիջանի տարածքային կենտրոնը:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 37-րդ հոդվածի դրույթներով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1․ Ուժը կորցրած ճանաչել Դիլիջան համայնքի ավագանու 2016 թվականի հունվարի 29-ի <<Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող, Գայի փողոցի թիվ 86 հասցեի 1302.0քմ հողամասը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելու մասին>> թիվ 19 որոշումը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։