Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն` սեփականության իրավունքի վկայական թիվ 05082024-11-0011, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 7 հասցեի բնակելի տունը 900․0քմ տնամերձ հողամասով պատկանում է «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Վերջինիս լիազորված անձ Վարդան Հախվերդյանը դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 7/3 հասցեի 329․2քմ հողամասն ընդլայնման կարգով «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու խնդրանքով:
Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 329․2քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամասեր, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Նշված հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցված է /սեփականության վկայական թիվ՝ 25032025-11-0007/: Համայնքի ավագանին 2025թ. հունիսի 25-ի թիվ 943-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 329․2քմ հողամասն ընդլայնման կարգով «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջները`
1.Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 7 հասցեի բնակելի տան 900․0քմ տնամերձ հողամասին կից գտնվող, Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 7/3 հասցեի 329․2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել «Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Հողամասի արժեքը կազմում է 2249852 դրամ:
2.Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 7 հասցեի 900․0քմ հողամասի և Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 7/3 հասցեի 329․2քմ հողամասի միավորումից առաջացած 1229․2քմ հողամասը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 7 հասցեով:
3.Կնքել հողի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
4.«Բելվիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը առաջադրել հետևյալ պայմանները.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքը՝ 2249852 /երկու միլիոն երկու հարյուր քառասունինը հազար ութ հարյուր հիսուներկու/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: