Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 նոյեմբերի 2024 թ.

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ 1760.9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 2156.4ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1760.9քմ մակերեսով հողամասը և Գյուղատնտեսական նշանակության հողերից 2156.4քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու և մեկնարկային գները սահմանելու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտերով, պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գներով: Վերջիններս հաստատվեցին համայնքի ավագանու 2024թ. նոյեմբերի 15-ի թիվ 810-Ա որոշմամբ:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները`

1.2024 թվականի նոյեմբերի 26-ից հայտարարել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1760.9քմ մակերեսով հողամասի և Գյուղատնտեսական նշանակության հողերից 2156.4քմ մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի մրցույթ` համաձայն կից աղյուսակի:
2. Մրցույթի օր նշանակել 2024 թվականի դեկտեմբերի 26-ը:
3.Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցութային հանձնաժողովին հանձնարարել.
1)ապահովել նախատեսվող մրցույթի վերաբերյալ տեղեկատվության՝ օրենքով սահմանված կարգով հրապարակումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ   Լիպարիտ Սանթրոսյան   ԳԱՐՈՒՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
(32.00 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner