Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 162
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրված 08.09.2022թ․ թիվ 1 զեկուցագիրը՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1.Հողի իրացումից մուտքեր՝ 136 000 000 (մեկ հարյուր երեսունվեց միլիոն) ՀՀ դրամը ճանաչել որպես եկամուտ և ուղղել Դիլիջան համայնքի 2022 թվականի բյուջեի ֆոնդային մաս՝ հետևյալ դասակարգմամբ․

1) 06-03-01 Դիլիջան համայնք (Ջրամատակարարում) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվին հոդված 5113 /շենքեր և շինությունների կապիտալ վերանորոգում/ - 27 000 000 (քսանյոթ միլիոն) ՀՀ դրամ, հոդված 5134 /նախագծահետազոտական ծախսեր/-3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ,

2) «01-01-01» Դիլիջան համայնք (Դիլիջանի քաղաքապետարան) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվին  հոդված 5121 /տրանսպորտային սարքավորումներ/  -  6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամ,

3) «05-01-01» Դիլիջան համայնք (Աղբահանում) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվին հոդված 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/-100 000 000 (մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամ։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(353.87 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner