Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. դեկտեմբերի 14-ի թիվ 590-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 9-րդ փկղ. թիվ 18/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողում քաղ. Արարատ Անուշավանի Թամրազյանի կողմից ինքնակամ կառուցված գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունների, մասնավորապես՝ 122.31քմ արտաքին մակերեսով անասնաշենքի, 104.11քմ արտաքին մակերեսով ծածկի և 139.29քմ արտաքին մակերեսով պահեստի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել են /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 01022021-11-0027/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արարատ Թամրազյանին` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 9-րդ փկղ. թիվ 18/1 հասցեի ինքնակամ կառուցված 365.71քմ ընդհանուր արտաքին մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունները /122.31քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 104.11քմ արտաքին մակերեսով ծածկը, 139.29քմ արտաքին մակերեսով պահեստը/ և վերջիններիս զբաղեցրած 416.47քմ հողամասը, համապատասխանաբար, 629021 դրամ և 131938 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունները և վերջիններիս զբաղեցրած 416.47քմ հողամասը քաղ. Արարատ Անուշավանի Թամրազյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի 9-րդ փկղ. թիվ 18/1 հասցեի 365.71քմ ընդհանուր արտաքին մակերեսով գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունները /122.31քմ արտաքին մակերեսով անասնաշենքը, 104.11քմ արտաքին մակերեսով ծածկը, 139.29քմ արտաքին մակերեսով պահեստը/ և վերջիններիս զբաղեցրած 416.47քմ հողամասը, համապատասխանաբար, 629021 դրամ և 131938 դրամ արժեքներով քաղ. Արարատ Անուշավանի Թամրազյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |