Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 11-029-0026-0014 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 840.1քմ հողամասը, 11-029-0028-0017 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 470.4715քմ հողամասը, 11-029-0026-0012, 11-029-0026-0013 և 11-029-0026-14 կադաստրային ծածկագրերով հողամասերի մի մասը՝ 700.0քմ հողամասը, Դիլիջան քաղաքի 11-003-0273-0037 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 5.6899քմ հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված են որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1․ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 11-029-0026-0014 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 840.1քմ հողամասը, 11-029-0028-0017 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 470.4715քմ հողամասը, 11-029-0026-0012, 11-029-0026-0013 և 11-029-0026-14 կադաստրային ծածկագրերով հողամասերի մի մասը՝ 700.0քմ հողամասը, որոնք համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված են որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հողեր: 2․ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 11-003-0273-0037 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 5.6899քմ հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի հասարակական կառուցապատման հող: |