Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. դեկտեմբերի 14-ի թիվ 590-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց թիվ 18/1 հասցեի 416.47քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Հաղարծին գյուղի 1-ին փողոց թիվ 18/1 հասցեի 416.47քմ հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների հողերի Գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հող: |