Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 477
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հունիսի 2023 թվականի N 477

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ «ԴԻԼԻ» ՍՊԸ–Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  01․06․2023 թ․ թիվ Գ-1412 գրությամբ Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել «Դիլի» ՍՊԸ–ն՝ Դիլիջան համայնքի և ընկերության միջև 23.03.2007թ կնքված 20,46հա, 23.03.2007թ․ կնքված 9,95 հա, 05.03.2013թ․ կնքված 6,69095հա, 05.03.2013թ․ կնքված 4,41361հա և 29.05.2018թ․ կնքված 5,4հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի  վարձակալության պայմանագրերը լուծելու խնդրանքով։
   Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով  կնքված պայմանագրերը՝

1․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջան համայնքի և «Դիլի» ՍՊԸ–ի միջև կնքված գյուղատնտեսական նշանակության հողամասերի հետևյալ վարձակալության պայմանագրերը․

1). 23.03.2007թ կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Արևահովիտ» հանդամասում 20,46հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /26.04.2007թ․ անշարժ գույքի թիվ 0064298 վկայական/ վարձակալության պայմանագիրը։

2). 23.03.2007թ կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Արևահովիտ» հանդամասում 9,95 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /26.04.2007թ․ անշարժ գույքի թիվ 0064297 վկայական/վարձակալության պայմանագիրը։

3). 05.03.2013թ․ կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Արևահովիտ» հանդամասում 6,69095հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /12.03.2013թ․ անշարժ գույքի թիվ 12032013–11–0191 վկայական/ վարձակալության պայմանագիրը։

4). 05.03.2013թ․ կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Արևահովիտ» հանդամասում 4,41361հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /12.03.2013թ․ անշարժ գույքի թիվ 12032013–11–0198 վկայական/ վարձակալության պայմանագիրը։

5). 29.05.2018թ․ կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքի «Արևահովիտ» հանդամասում 5,4հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /խոտհարքի/ վարձակալության պայմանագիրը։

2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner