Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. հոկտեմբերի 17-ի թիվ 908-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 69/5 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սարգիս Գուրգենի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 23․7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 26102023-11-0036/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սարգիս Հարությունյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 69/5 հասցեի ավտոտնակը՝ 23․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 23․7քմ հողամասը, համապատասխանաբար, 54890 դրամ և 161973 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 23․7քմ հողամասը քաղ. Սարգիս Գուրգենի Հարությունյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 69/5 հասցեի ավտոտնակը՝ 23․7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 23․7քմ հողամասը, համապատասխանաբար, 54890 դրամ և 161973 դրամ արժեքներով քաղ. Սարգիս Գուրգենի Հարությունյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |