Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գրետա Գրիգորի Ալիխանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Աբովյան թիվ 7 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 552.0 քմ հողամասին կից գտնվող /Աբովյան փողոց թիվ 7/4 հասցեի/ 89.8քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 89.8քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 7/4 հասցեի 89.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 613721 /վեց հարյուր տասներեք հազար յոթ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Գրետա Գրիգորի Ալիխանյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 7/4 հասցեի 89.8քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 613721 /վեց հարյուր տասներեք հազար յոթ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Գրետա Գրիգորի Ալիխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: