Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 12-ի թիվ 43-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 175/2 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Հայարփի Սամվելի Ալիխանյանի կողմից ինքնակամ կառուցված 40․6քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 01022024-11-0067/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Հայարփի Ալիխանյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 175/2 հասցեի ավտոտնակը՝ 40․6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 40․6քմ հողամասը, համապատասխանաբար, 110635 դրամ և 426861 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 40․6քմ հողամասը քաղ. Հայարփի Սամվելի Ալիխանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 175/2 հասցեի ավտոտնակը՝ 40․6քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 40․6քմ հողամասը, համապատասխանաբար, 110635 դրամ և 426861 դրամ արժեքներով քաղ. Հայարփի Սամվելի Ալիխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |