Դիլիջան համայնքը մասնակցում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցման» ծրագրին, որի նպատակն է էլեկտրաէներգիայի գծով համայնքային կազմակերպությունների ծախսերի նվազեցումը։ Ծրագրի ընդհանուր ծավալում Դիլիջանի համայնքի սեփական ներդրումը կազմում է 2380․0 հազար ՀՀ դրամ։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝
Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02 «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 2380․0 հազար /երկու միլիոն երեք հարյուր ութսուն հազար / ՀՀ դրամն ուղղել՝
01-06-01 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4657 (Այլ կապիտալ դրամաշնորհներ) տնտեսագիտական հոդվածին։
|