Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. մարտի 09-ի թիվ 176-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/6 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արմինե Սարգսի Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցված 21.8քմ արտաքին մակերեսով տնտեսայկան շինության նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 20032023-11-0021/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արմինե Գրիգորյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/6 հասցեի տնտեսական շինությունը՝ 21.8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 21.8քմ հողամասը, համապատասխանաբար, 118810 դրամ և 229201 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված տնտեսական շինությունը և վերջինիս զբաղեցրած 21.8քմ հողամասը քաղ. Արմինե Սարգսի Գրիգորյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/6 հասցեի տնտեսական շինությունը՝ 21.8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 21.8քմ հողամասը, համապատասխանաբար, 118810 դրամ և 229201 դրամ արժեքներով քաղ. Արմինե Սարգսի Գրիգորյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |