Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ քաղ․ Արտուշ Արշալույսի Հովսեփյանի կողմից Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 1-ին փողոց, թիվ 36 հասցեին հարակից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցվել է շինություններ, մասնավորապես՝ 37․17քմ արտաքին մակերեսով ավտոտնակ և 111․78քմ արտաքին մակերեսով անասնաշենք: Վերջիններիս զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 200․5քմ /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
Հանձնաժողովը նշում է, որ վերոհիշյալ շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, համապատասխանում են գործող քաղաքաշինության կանոններին, սպասարկող հողամասը գտնվում է ջրապահպան անօտարելի գոտում, առկա է հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ ծածկագիր թիվ 2023AMRHJU: Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 21 հուլիսի 2005 թվականի թիվ 1767-Ն և Դիլիջան համայնքի ավագանու 10 հունիսի 2024 թվականի թիվ 714-Ա որոշումների, ըստ համայնքի կադաստրային քարտեզի՝ նշված 200․5քմ հողամասը ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի և 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով`
1.Դիլիջանի համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Դիլիջան քաղաքի 1-ին փողոց, թիվ 36 հասցեին հարակից տարածքում գտնվող 200․5քմ հողամասին և շինություններին տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, 1-ին փողոց, թիվ 36/1:
2.Քաղ․ Արտուշ Արշալույսի Հովսեփյանի կողմից, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի 1-ին փողոց, թիվ 36/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 200․5քմ հողամասում ինքնակամ կառուցված 37․17քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակի և 111․78քմ ըմդհանուր արտաքին մակերեսով անասնաշենքի նկատմամբ ճանաչել Դիլիջան համայնքի սեփականության իրավունքը և օրինականացնել:
3.Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ վերոնշյալ շինությունների և վերջիններիս զբաղեցրած 200․5քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով:
4.Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 34-րդ կետի համաձայն՝ գրավոր առաջարկություն ներկայացնել վերոհիշյալ ինքնակամ շինարարությունն իրականացրած քաղ․ Արտուշ Արշալույսի Հովսեփյանին՝ նշված հողամասի և շինությունների ձեռքբերման նպատակով:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: