Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 206
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն  Դիլիջանի համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի աշխատակազմի   միջև կնքված կապիտալ սուբվենցիայի հատկացման 27.09.2023թ․ թիվ 15 պայմանագրի, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացվել է 53 727 200 (հիսուներեք միլիոն յոթ հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիա՝ Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի 2-րդ, 7-րդ, 10-րդ փողոցների տուֆապատման աշխատանքների ֆինանսավորման նպատակով։ Ելնելով վերոգրյալից անհրաժեշտ է նշված գումարը ճանաչել որպես եկամուտ և  ծախս /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգմամբ։

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 

1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  53 727 200 (հիսուներեք միլիոն յոթ հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր)  ՀՀ դրամ  կապիտալ սուբվենցիան ճանաչել որպես եկամուտ։

2. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված  53 727 200 (հիսուներեք միլիոն յոթ հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ կապիտալ սուբվենցիան ճանաչել  ծախս  և ուղղել Դիլիջան համայնք /Ճանապարհային տրանսպորտ/ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 5113 հոդվածին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner