Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 08-ի թիվ 649-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 6/12 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Հրանտ Հովհաննեսի Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված 19.9քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 18082023-11-0009/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Հրանտ Հովհաննեսի Հովհաննիսյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 6/12 հասցեի ավտոտնակը՝ 19.5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19.5քմ հողամասը, համապատասխանաբար, 53138 դրամ և 205020 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 19.5քմ հողամասը քաղ. Հրանտ Հովհաննեսի Հովհաննիսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 6/12 հասցեի ավտոտնակը՝ 19.5քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 19.5քմ հողամասը, համապատասխանաբար, 53138 դրամ և 205020 դրամ արժեքներով քաղ. Հրանտ Հովհաննեսի Հովհաննիսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |