Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 15-ի թիվ 660-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 179/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սեդա Ներսեսի Ասմարյանի կողմից ինքնակամ կառուցված 20.79քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 25082023-11-0032/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սեդա Ներսեսի Ասմարյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 179/1 հասցեի ավտոտնակը՝ 20.79քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20.79քմ հողամասը, համապատասխանաբար, 56653 դրամ և 218582 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 20.79քմ հողամասը քաղ. Սեդա Ներսեսի Ասմարյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 179/1 հասցեի ավտոտնակը՝ 20.79քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20.79քմ հողամասը, համապատասխանաբար, 56653 դրամ և 218582 դրամ արժեքներով քաղ. Սեդա Ներսեսի Ասմարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |