Դիլիջանի համայնքի ղեկավարի 2024թ. հունվարի 12-ի թիվ 52-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 16/4 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Լևոն Վոլոդյայի Մելիքջանյանի կողմից ինքնակամ կառուցված 24․4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 09022024-11-0076/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Լևոն Վոլոդյայի Մելիքջանյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 16/4 հասցեի ավտոտնակը՝ 24․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24․4քմ հողամասը, համապատասխանաբար, 56511 դրամ և 166757 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 24․4քմ հողամասը քաղ. Լևոն Վոլոդյայի Մելիքջանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 16/4 հասցեի ավտոտնակը՝ 24․4քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 24․4քմ հողամասը, համապատասխանաբար, 56511 դրամ և 166757 դրամ արժեքներով քաղ. Լևոն Վոլոդյայի Մելիքջանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |