Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել համայնքի բնակիչ Վարդան Մեջլումյանը, հայտնելով, որ ցանկանում է որպես բարեգործություն ծառերից և թփերց մաքրել Աղստև գետի Գետափնյա փողոցի հատվածի հունը և առաջացած վառելափայտը՝ չհաշված իր կողմից փաստացի կատարված ծախսերը, Դիլիջանի համայնքապետարանի կողմից հաստատված ցուցակով հատկացնել Դիլիջան քաղաքի անապահով ընտանիքներին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել Վարդան Մեջլումյանին, որպես բարեգործություն ծառերից և թփերց մաքրել Աղստև գետի Գետափնյա փողոցի հատվածի հունը և առաջացած վառելափայտը՝ չհաշված իր կողմից փաստացի կատարված ծախսերը, Դիլիջանի համայնքապետարանի կողմից հաստատված ցուցակով հատկացնել Դիլիջան քաղաքի անապահով ընտանիքներին: