Դիլիջան համայնքում 2021թ. ծնված երեխաների ընտանիքներիև, որոնք ֆինանսական աջակցություն չեն ստացել, 2022թ. ընթացքում ծնված երեխաների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի վարչական մասից կատարել հատկացում: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան համայնքում 2021թ. ծնված երեխաների ընտանիքներիև, որոնք ֆինանսական աջակցություն չեն ստացել և 2022թ ընթացքում ծնված երեխաների ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար համայնքի 2022թ. բյուջեի վարչական մասից «Ընտանիքի անդամներ և զավակներ»/բաժին 10 , խումբ 04, դաս 01, հոդված 4729/ հատկացնել7000000 դրամ:
2. Գումարները տրամադրել նորածին երեխաների ընտանիքի մայրերին, նորածին երեխային 20000 դրամ, ընտանիքի մյուս երեխաներին ՝ յուրաքանչյուրին 10000-ական դրամ գումարի չափով: |