| Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. ապրիլի 27-ի թիվ 320-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 16/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Նարինե Սոկրատի Թովմասյանի կողմից ինքնակամ կառուցված 21.7քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 05052023-11-0024/:Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Նարինե Թովմասյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 16/3 հասցեի ավտոտնակը՝ 21.7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 21.7քմ հողամասը, համապատասխանաբար,  50258 դրամ և 148304 դրամ  արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
 Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 21.7քմ հողամասը քաղ. Նարինե Սոկրատի Թովմասյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը:
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց թիվ 16/3 հասցեի ավտոտնակը՝ 21.7քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 21.7քմ հողամասը, համապատասխանաբար, 50258 դրամ և 148304 դրամ արժեքներով քաղ. Նարինե Սոկրատի Թովմասյանին  օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
 |