«Հայկական Կարմիր խաչի ընկերություն» ՀԿ-ի կողմից Դիլիջանի համայնքապետարանին է նվիրաբերվել թվով 20 հատ Hisense ֆիրմայի սառնարաններ։ Առաջարկվում է նշված գույքը ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» ՀԿ-ի կողմից Դիլիջանի համայնքապետարանին նվիրաբերված թվով 20 հատ Hisense ֆիրմայի սառնարանները, մեկ միավորի արժեքը 136000 (մեկ հարյուր եռեսունվեց հազար) ՀՀ դրամով ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում։ |