Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. օգոստոսի 08-ի թիվ 644-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/10 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Սոնյա Լենիկի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված 17.1քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 25082023-11-0037/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Սոնյա Լենիկի Հարությունյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/10 հասցեի ավտոտնակը՝ 17.1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 17.1քմ հողամասը, համապատասխանաբար, 46598 դրամ և 179786 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 17.1քմ հողամասը քաղ. Սոնյա Լենիկի Հարությունյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 76/10 հասցեի ավտոտնակը՝ 17.1քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 17.1քմ հողամասը, համապատասխանաբար, 46598 դրամ և 179786 դրամ արժեքներով քաղ. Սոնյա Լենիկի Հարությունյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |