1. Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով Դիլիջան համայնքի կողմից 2022 թվականի համար ներկայացված հետևյալ ծրագրային հայտերին՝
ա) «Դիլիջանի մշակույթի պալատ» ՀՈԱԿ շենքի հիմնանորոգում
բ) «Դիլիջանի Հովհ․ Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց» ՀՈԱԿ շենքի հիմնանորոգում
գ) Դիլիջան համայնքի Մյասնիկյան 37/2 հասցեից մինչև Մյասնիկյան 117/4 ճանապարհահատվածի հիմնանորոգում
դ) Դիլիջան համայնքի Կամարինի 1 հասցեից Օրջոնիկիձե 57-Կամարինի 37 հասցեի ճանապարհահատվածի հիմնանորոգում
2. Համայնքի ղեկավարին՝ սահմանված ժամկետում սույն որոշմամբ հաստատված սուբվենցիայի ծրագրային հայտերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարան։
|