Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով և 84-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել «Դիլիջան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Դիլիջան համայնքի ավագանու 2015թ. օգոստոսի 28-ի «Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 166 որոշումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |