|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հոկտեմբերի 2024 թվականի N 1135 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 1802.3ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 1802.3քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու և մեկնարկային գինը սահմանելու մասին հարցը` կից աղյուսակում ներկայացված մրցութային լոտերով, պայմաններով և տարեկան վճարի մեկնարկային գներով: Վերջիններս հաստատվեցին համայնքի ավագանու 2024թ. հոկտեմբերի 14-ի թիվ 783-Ա որոշմամբ: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները` 1.2024 թվականի հոկտեմբերի 29-ից հայտարարել Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող Գյուղատնտեսական նշանակության հողերից 1802.3քմ մակերեսով հողամասի վարձակալության իրավունքի մրցույթ` համաձայն կից աղյուսակի: 2.Մրցույթի օր նշանակել 2024 թվականի նոյեմբերի 29-ը: 3.Դիլիջան համայնքի հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցութային հանձնաժողովին հանձնարարել. 1)ապահովել նախատեսվող մրցույթի վերաբերյալ տեղեկատվության՝ օրենքով սահմանված կարգով հրապարակումը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(31.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|