Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արմինե Արմենի Կարապետյանը և Դիանա Նիկոլի Վարդանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 37/1 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող 2099.6քմ հողամասին կից գտնվող /Մյասնիկյան փողոց թիվ 37/7 հասցեի/ 243.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 243.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 37/7 հասցեի 243.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 2554854 /երկու միլիոն հինգ հարյուր հիսունչորս հազար ութ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղաքացիներ Արմինե Արմենի Կարապետյանին և Դիանա Նիկոլի Վարդանյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոց թիվ 37/7 հասցեի 243.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 2554854 /երկու միլիոն հինգ հարյուր հիսունչորս հազար ութ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ արժեքով քաղաքացիներ Արմինե Արմենի Կարապետյանին և Դիանա Նիկոլի Վարդանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: