Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է Դիլիջան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 165-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2021 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները. Դիլիջան համայնքին ՀՀ Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2171-Ն որոշմամբ ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով հատկացվել է 17894300 ՀՀ դրամ: Դիլիջան համայնքի բյուջեի «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման սուբվենցիա» եկամուտ սահմանել 17894300 ՀՀ դրամ:
«04-05-01» Ճանապարհայաին տրանսպորտ գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «5113» ծախսային հոդվածին ավելացնել 17894300 ՀՀ դրամ: |