Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 839
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հուլիսի 2024 թվականի N 839

ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ 37 ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ) ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հուլիսի 03-ին քաղ․ Արման Տիգրանյանին տրամադրվել էր Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց թիվ 72/1 հասցեում կառուցված բնակելի տան թիվ 37 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն):
Հաշվի առնելով այն փաստը, որ համապատասխան որակավորված ֆիզիկական անձի (տվյալ կառույցի չափագրությունը կազմած մասնագետի) կողմից իրականացված չափագրության մեջ առաջացել է փոփոխություն, e-cadsatre.am կայքում գեներացված չափագրման փաթեթի ծածկագիրը փոփոխվել է (2024EUCEEM), հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին չեղյալ ճանաչել 2024 թվականի հուլիսի 03-ին տրամադրված թիվ 37 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) և քաղ․ Արման Տիգրանյանին տրամադրել նոր ավարտական ակտ (շահագործման թույլտվություն):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38.1 հոդվածի և <<Տեղական  ինքնակառավարման  մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետի դրույթներով`

1.Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հուլիսի 03-ին տրված թիվ 37 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն)  չեղյալ ճանաչել: 
2.Քաղ․ Արման Տիգրանյանին տրամադրել նոր ավարտական ակտ (շահագործման թույլտվություն):
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner