Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Լուիզա Արծրունի Ալիխանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 62/3 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան տնամերձ 459.0քմ հողամասին կից գտնվող / Աբովյան փողոցի թիվ 62/9 հասցեի/ 164.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 164.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 62/9 հասցեի 164.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1120825 /մեկ միլիոն հարյուր քսան հազար ութ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Լուիզա Արծրունի Ալիխանյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 62/9 հասցեի 164.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1120825 /մեկ միլիոն հարյուր քսան հազար ութ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Լուիզա Արծրունի Ալիխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |