Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 169
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել Դիլիջան քաղաքի բնակիչներ Մերուժան Մանուչարյանը, Սուսաննա Բաբայանը, Նշան Մանուչարյանը և Էդվարդ Մանուչարյանը՝ ներկայացնելով Տավուշի մարզի առաջին ատյանի 26.10.2021թ․ թիվ ՏԴ1/1424/02/18 վճիռը, որի համաձայն «Դիլիջանի համայնքապետարանին պարտավորեցվել է Մերուժան Մանուչարյանին, Սուսաննա Բաբայանին, Նշան Մանուչարյանին և Էդվարդ Մանուչարյանին (ընտանիքի 4 անդամով) ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ապահովել մշտական կացարանով, կամ իրենց ցանկությամբ տնամերձով», խնդրել են վճռի հիման վրա իրենց ապահովել տնամերձով։

   Հաշվի առնելով, որ դատարանը մերժել է սեփականության իրավունքով տնամերձ հողամաս հանձնելու հայցը և բավարարել է միայն տնամերձով ապահովելը, ուստի համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, ք․ Դիլիջան, Հովքի փողոց, 3–րդ նրբանցք, թիվ 13 հասցեի 600 քառ․ մետր հողամասը (վկայական՝ 22092022–11–0003) անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել  Մերուժան Մանուչարյանին, Սուսաննա Բաբայանին, Նշան Մանուչարյանին և Էդվարդ Մանուչարյանին։ 

  Հիմք ընդունելով Տավուշի մարզի առաջին ատյանի 26.10.2021թ․ թիվ ՏԴ1/1424/02/18 վճիռը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 21–րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․ 

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարը առաջարկությանը՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, ք․ Դիլիջան, Հովքի փողոց, 3–րդ նրբանցք, թիվ 13 հասցեի 600 քառ․ մետր հողամասը (վկայական՝ 22092022–11–0003) անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Մերուժան Մանուչարյանին, Սուսաննա Բաբայանին, Նշան Մանուչարյանին և Էդվարդ Մանուչարյանին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner