Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջան քաղաքի 11-003-0048-0032 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 186.8քմ հողամասը, 11-003-0289-0016 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 80.0քմ հողամասը և 11-003-0310-0017 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 350.0քմ հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված են որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի 11-003-0048-0032 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 186.8քմ հողամասը, 11-003-0289-0016 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 80.0քմ հողամասը և 11-003-0310-0017 կադաստրային ծածկագրով հողամասի մի մասը՝ 350.0քմ հողամասը, որոնք համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված են որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող: |