2023 թվականի հոկտեմբերի 1-ին նախատեսվում է կազմակերպել Դիլիջանի 479 ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվելու բարձրաստիճան հյուրեր, ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ արտասահմանյան տարբեր երկրներից։ Միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ։ Ելնելով վերոգրյալից առաջարկվում է Դիլիջան համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 15000000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամ գումար։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով ՝ Դիլիջան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝
1.Դիլիջան համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ 11-01-02 «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից 15000000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամ հատկացնել «08-02-04» Դիլիջան համայնք (Այլ մշակույթային կազմակերպություններ) բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |