Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2111-Ն որոշումը, ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի և Դիլիջանի համայնքապետարանի միջև 12.09.2023 թ․ կնքվել է դրամաշնորհի տրամադրման թիվ 4 պայմանագիրը։ Սույն պայմանագրով ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմը դրամաշնորհի ձևով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով) ֆինանսական միջոց է տրամադրում համայնքին՝ «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի մանկական դպրոց» ՀՈԱԿ-ի միջոցով «Երիտասարդ նկարիչների ցուցահանդես-փառատոն» մշակութային միջոցառման անցկացման նպատակով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով, Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 576 000 (հինգ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես եկամուտ։
2.ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքին հատկացված 576 000 (հինգ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ գումարը ճանաչել որպես ծախս և ուղղել 09-05-01 «Արտադպրոցական դաստիարակություն» բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նախահաշվի 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ |