Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Անդրեյ Անդրիյասովը՝ Դիլիջան քաղաքի <<Կազաչի>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 1.0հա մակերեսով խոտհարքից օգտվելու Դիլիջան համայնքի և իր միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման 1-ին կետի պահանջներով`
1.Քաղ. Անդրեյ Անդրիյասովին տրամադրել Դիլիջան քաղաքի <<Կազաչի>> կոչվող հանդամասի 1.0հա խոտհարքից ևս 3 տարի ժամկետով՝ մինչև 08.11.2027թ․ օգտվելու իրավունք /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2.Խոտհարքից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 10000 դրամ:
3.Քաղաքացու հետ կնքել խոտհարքից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: