Հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջանի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի «Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու, այն նոր կազմով հաստատելու մասին» թիվ 10-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ մասնավորապես. որոշման 1-ին մասի 6)-րդ կետում «Գառնիկ Դավթյան» անունը փոխարինել «Արման Բազինյան»-ով: |