Դիլիջան համայնքի ավագանու 2010թ. հուլիսի 22-ի թիվ 152 որոշմամբ համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Դիլիջան, Մյասնիկյան 63 հասցեի Կենտրոնական գրադարանի շենքը իր սպասարկման տարածքվ 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման (փոխատվության) է հանձնվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին: Այժմ շենքի վերակառուցման հետևանքվ ավելացվել է 5-րդ հարկ՝ և օգտագործման ընդհանուր մակերեսը կազմում է 1749,89 քառ. մետր:
Հաշվի առնելով վերոգրյալը համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել ք. Դիլիջան, Մյասնիկյան 63 հասցեի նոր կառուցված 5-րդ հարկը՝ նույն պայմաններով մինչև 2061 թվականի հուլիսի 22-ը անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ք. Դիլիջան, Մյասնիկյան 63 հասցեի Կենտրոնական գրադարանի շենքի (ընդհանուր մակերեսը կազմում է 1749,89 քառ. մետր) նոր կառուցված 5-րդ հարկը՝ նույն պայմաններով մինչև 2061 թվականի հուլիսի 22-ը անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին: |