Դիլիջանի համայնքի ղեկավարի 2023թ. սեպտեմբերի 19-ի թիվ 755-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 8/14 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում քաղ. Արմեն Ռուբիկի Խաչատրյանի կողմից ինքնակամ կառուցված 20․8քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 27092023-11-0028/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արմեն Ռուբիկի Խաչատրյանին` Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 8/14 հասցեի ավտոտնակը՝ 20․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 34․2քմ հողամասը, համապատասխանաբար, 56680 դրամ և 359572 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված ավտոտնակը և վերջինիս զբաղեցրած 34․2քմ հողամասը քաղ. Արմեն Ռուբիկի Խաչատրյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 8/14 հասցեի ավտոտնակը՝ 20․8քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 34․2քմ հողամասը, համապատասխանաբար, 56680 դրամ և 359572 դրամ արժեքներով քաղ. Արմեն Ռուբիկի Խաչատրյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |