Հիմք ընդունելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչի 2021թ. հունիսի 4-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի կարծիքը և ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» օրենքի 20-21-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով.
1. 2021թ. հունիսի 11-ին Դիլիջան քաղաքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ներկայացված հանրային հավաք անցկացնելու մասին իրազեկումն ընդունել ի գիտություն:
2. Հանրահավաքը անցկացնել իրազեկման մեջ նշված վայրում և ժամկետում`
1) հանրահավաքի վայրը՝ Դիլիջանի կենտրոնական հրապարակ
2) հանրահավաքի սկիզբը՝ ժամը 10:30
3) հանրահավաքի ավարտը՝ ժամը 12:30
4) հանրահավաքի մասնակիցների մոտավոր թիվը - 1500 մարդ
5) կարգադրիչների թիվը - 15 մարդ:
3. Սույն որոշման մասին հայտնել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին և հանրահավաքի կազմակերպիչներին: