Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Կարեն Ռոբերտի Մանթաշյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց թիվ 29 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 935.0քմ հողամասին կից գտնվող /Խորհուրդների փողոց թիվ 29/1 հասցեի/ 480.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 480.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց թիվ 29/1 հասցեի 480.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 3280464 /երեք միլիոն երկու հարյուր ութսուն հազար չորս հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Կարեն Ռոբերտի Մանթաշյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց թիվ 29/1 հասցեի 480.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 3280464 /երեք միլիոն երկու հարյուր ութսուն հազար չորս հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Կարեն Ռոբերտի Մանթաշյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |