Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի թիվ 67 շենքի թիվ 18, չորս սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալ Աշոտ Հայկազի Քամալյանի ընտանիքին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի թիվ 67 շենքի թիվ 18, չորս սենյականոց՝ 90,67 ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը վարձակալ Աշոտ Հայկազի Քամալյանի ընտանիքին ուղղակի վաճառքի միջոցով, 136005 դրամ արժեքով (մեկ քառակուսի մետրի համար սահմանված է 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |