Դիլիջան համայնքի ղեկավարի 2020թ. հոկտեմբերի 30-ի թիվ 504-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան քաղաքի 11-003-0296-0008 և 11-003-0296-0009 ծածկագրերով հողամասերի մի մասի՝ 0.0556հա հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի 11-003-0296-0008 և 11-003-0296-0009 ծածկագրերով հողամասերի մի մասը՝ 0.0556հա հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես վարելահող: |