Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արմեն Արշակի Սիմոնյանը ՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 101 հասցեի 3550.0քմ հողամասը, որի նկատմամբ ունի վարձակալության իրավունք, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 0158710 վկայականի /տրված 14.11.2011թ./, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 101 հասցեի 3550.0քմ հողամասի վարձակալ է հանդիսանում քաղ. Արմեն Արշակի Սիմոնյանը: Նշված 3550.0քմ հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը տրամադրվել է 2004 թվականի դեկտեմբերի 03-ին, կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր թիվ ՀՎ-096: Նշված 3550.0քմ մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 101 հասցեի 3550.քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 37323990 /երեսունյոթ միլիոն երեք հարյուր քսաներեք հազար ինը հարյուր իննսուն/ դրամ արժեքով օտարել քաղ. Արմեն Արշակի Սիմոնյանին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 101 հասցեի 3550.0քմ հողամասը, որի նկատմամբ քաղ. Արմեն Արշակի Սիմոնյանն ունի վարձակալության իրավունք, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 37323990 /երեսունյոթ միլիոն երեք հարյուր քսաներեք հազար ինը հարյուր իննսուն/դրամ արժեքով քաղ. Արմեն Արշակի Սիմոնյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |