Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հովհաննես Հրաչյայի Մկոյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Տ․ Պետրոսյան փողոց 1-ին նրբ. թիվ 1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող 675.0քմ հողամասին կից գտնվող /Տ․ Պետրոսյան փողոց 1-ին նրբ. թիվ 1/6 հասցեի/ 274.0քմ մակերեսով հողամասն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 274.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Տ․ Պետրոսյան փողոց 1-ին նրբ. թիվ 1/6 հասցեի 274.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1872599 / մեկ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Հովհաննես Հրաչյայի Մկոյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Տ․ Պետրոսյան փողոց 1-ին նրբ. թիվ 1/6 հասցեի 274.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1872599 / մեկ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար հինգ հարյուր իննսունինը/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Հովհաննես Հրաչյայի Մկոյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: