Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի Երկրագիտական թանգարանի շենքի տանիքի հիմնանորոգման համար կատարել նախագծանախահաշվային աշխատանքների գնում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և «Դիլիջան համայնքի Երկրագիտական թանգարանի շենքի տանիքի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների մշակում և կազմում» աշխատանքների գնման նպատակով համայնքի 2016թ. բյուջեի ֆոնդային մասից «Թանգարաններ և ցուցասրահներ» /բաժին 08, խումբ 02, դաս 02/հոդված 5134 հատկացնել 200000 դրամ: |