Այսօր: Երեքշաբթի, 29 Ապրիլի 2025թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28.04.25 Ուշադրությու՛ն. Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիր, «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիր
Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի տարածքում խթանվում է աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը։Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։Ծրագրով նախատեսվում ... Մանրամասն
28.04.25 Մայիսի 3-ը՝ համապետական շաբաթօրյակի օր

Հարգելի՛ քաղաքացիներ,

Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր:

Դիլիջան համայնքի պետական և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներին, տնտեսվարողներին և բնակիչներին կոչ ենք անում միանալ համապետական շաբաթօրյակին:

Եկե՛ք յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում, միացե՛ք, միասին մաքրենք մեր բակը, համայնքը, շրջակա միջավայրը։

22.04.25 «Օդային տագնապ Հովք բնակավայրում

Unfair Plagiarism Flag in Starters 179 (Rated) - general - CodeChef Discuss  2025 թվականի ապրիլի 25-ին ժ.10:00-ից ժ.15:00-ն Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: 

�� Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ:

 Խնդրում ենք չանհանգստանալ։

18.04.25 Ուշադրություն՛. «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. էներգաարդյունավետության զարգացում շենքերում»

 Unfair Plagiarism Flag in Starters 179 (Rated) - general - CodeChef Discuss  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի և Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության համագործակցությամբ մեկնարկել է «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագիրը, որի շրջանակում Կորեայի փորձագետներն իրականացնում են Հայաստանում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկության գնահատում։

Unfair Plagiarism Flag in Starters 179 (Rated) - general - CodeChef Discuss Հարցմանը հնարավոր է մասնակցել՝ մինչև 2025 թվականի ապրիլի 28-ը լրացնելով էլեկտրոնային հարցաթերթը:

24/25 Armenia KSP-Building Energy Efficiency Awareness (google.com)

Unfair Plagiarism Flag in Starters 179 (Rated) - general - CodeChef Discuss Հարցաթերթիկ լրացնելու այլ տարբերակ՝ Armenia KSP Questionnaire_250409.xlsx (dilijancity.am)

11.04.25 «Օդային տագնապ» Գոշ բնակավայրում

�� 2025 թվականի ապրիլի 15-ին ժ.10:00-ից ժ.15:00-ն  Դիլիջան համայնքի Գոշ  բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով:

 Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ:

09.04.25 Հարգելի՛ քաղաքացիներ․
    Հայտնում ենք Ձեզ, որ Դիլիջան համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորում իրականացնելու գործընթացի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (այսուհետ՝ նախարարություն) ամփոփել է թվով երեք ծրագրային հայտերի՝ «Դիլիջան քաղաքի Գետափնյա 74 շենքի հարակից տարածքում բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցում», «Դիլիջան քաղաքի Շամախյան 27/1 հասցեի մշակութային կենտրոնի և մեծահասակների ժամանցի սենյակի հիմնանորոգում» և «Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրի հետիոտնային կամրջի կառուցում» վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների ներկայացրած դիրքորոշումները և եզրակացնում ... Մանրամասն
08.04.25 Աջակցության նոր ծրագրեր եւ շրջանառության հարկի փոփոխություններ. Ինչ Է պետք իմանալ

 ��  Ապրիլի 19-ին Վերականգնման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ ԼՈՖԹ Իջևան կենտրոնում կայանալու է հանդիպում, որի ժամանակ փորձագետները կներկայացնեն ՓՄՁ պետություն-մասնավոր երկխոսության հարթակի շրջանակներում մշակված աջակցության ծրագրերը, օրենսդրական բարեփոխումները և դրանցից օգտվելու ընթացակարգերը:

 Գրանցվել այստեղ` https://tinyurl.com/muy3ce55

07.04.25 «Օդային տագնապ» Խաչարձան բնակավայրում
2025 թվականի ապրիլի 8-ին ժ.10:00-ից ժ.15:00-ն Դիլիջան համայնքի Խաչարձան  բնակավայրում ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ կողմից անց է կացվելու վարժանք՝ «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով: 
�� Ժամը 12:00-ին կգործարկվի շչակ:
 
Խնդրում ենք չանհանգստանալ։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Հաշվետվություն
 2021-2022թթ. զեկույց
թիվ 6 արտահերթ նիստ 21.01.2022
 Ավագանու թիվ 5 նիստ  29.12.2021
Ավագանու թիվ 4 նիստ
Ավագանու թիվ 3 նիստ   30.11.2021
Ավագանու թիվ 2 նիստ 16.11.2021
2021-2026 թթ. Դիլիջան համայնքի ավագանու անդրանիկ ն
Ավագանու արտահերթ նիստ 04.03.2019
Ավագանու արտահերթ նիստ 22.03.2018
Ավագանու արտահերթ նիստ - 26.01.2018
Ավագանու նիստ - 26.12.2017
Ավագանու արտահերթ նիստ  - 06.03.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner