Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անց է կացվել փողոցային լուսավորություն բարերարների օնությամբ, որի համար օգտագործվել է 43 հատ պողպատյա սյուներ (d=75) 6 մետր երկարությամբ։ Առաջարկվում է նշված սյուները ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․ 1. Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրի փողոցային լուսավորության թվով 43 հատ սյուները (d=75) 6 մետր երկարությամբ, ընդհանուր 774 000 (յոթ հարյուր յոթանասունչորս հազար) ՀՀ դրամ արժեքով մուտքագրել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում։ |