Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ 66 ՀԱՍՑԵԻ 3 ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ 86,5 ՔԱՌ. ՄԵՏՐ ՏԱՐԱԾՔՈՎ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊՈԱԿ-Ի ԴԻԼԻՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆԸ 10 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՓՈԽԱՏՎՈՒԹՅԱՆ) ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Հայաստնի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Դիլիջանի ներկայացուցչության դիմումը, համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 3 աշխատասենյակները՝ ընդհանուր 86,5 քառ. մետր տարածքով «Հայաստնի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Դիլիջանի ներկայացուցչությանը 10 տարի ժամկետով,  անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնելու մասին:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. ապրիլի 4-ի թիվ 500-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.

Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող  ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 2-րդ հարկի թիվ 2 և 3, 4-րդ հարկի թիվ 22 թվով 3 աշխատասենյակները՝ ընդհանուր 86,5 քառ. մետր տարածքով, 10 տարի ժամկետով,  անհատույց օգտագործման (փոխատվության) հանձնել «Հայաստնի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության Դիլիջանի ներկայացուցչությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                       
ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՂԻՆԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700 131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner