Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձեռքբերված ՄԱԶ-4371C0-542-011 մակնիշի (շարժիչ՝ M0152967, VIN N X5H44917AN0000005) աղբատար մեքենան՝ 32800000 /երեսուներկու միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժողությամբ, սեփականության իրավունքով նվիրաբերում է Դիլիջան համայնքին։ Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել նշված աղբատար մեքենան ընդունել որպես նվեր և ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում՝ սահմանված կարգով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ համաձայնություն ՄԱԶ-4371C0-542-011 մակնիշի (շարժիչ՝ M0152967, VIN N X5H44917AN0000005) աղբատար մեքենան՝ Դիլիջանի համայնքապետարանին նվիրելու առաջարկությանը:
2. Սահմանված կարգով ՄԱԶ-4371C0-542-011 մակնիշի (շարժիչ՝ M0152967, VIN N X5H44917AN0000005) աղբատար մեքենան՝ /երեսուներկու միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժողությամբ ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի հաշվեկշռում։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։